ԵՄ-ն մեկ տարով երկարացրել է ուկրաինացիներին ապաստան տրամադրելու հատուկ մեխանիզմը
Եվրամիությունը ևս մեկ տարով՝ մինչև 2025 թվականի մարտը երկարաձգել է Ուկրաինայի քաղաքացիներին ապաստան տրամադրելու հատուկ մեխանիզմը։ Այս մասին ասվում է ԵՄ խորհրդի հայտարարության մեջ, որի նիստն ընթանում է Բրյուսելում։
«Այս պահին ԵՄ-ում բնակվող ավելի քան 4 միլիոն ուկրաինացի փախստականների համար վստահություն ապահովելու համար Խորհուրդը համաձայնել է 2024 թվականի մարտի 4-ից մինչև 2025 թվականի մարտի 4-ը երկարաձգել ուկրաինական հակամարտությունից փախած մարդկանց ժամանակավոր պաշտպանությունը»։
ԵՄ խորհուրդը հիշեցրել է, որ մեխանիզմը գործարկվել է Բրյուսելի կողմից 2022 թվականի մարտի 4-ին։ Դրա գործողության ժամկետն արդեն մեկ անգամ երկարացվել է մեկ տարով։
ԵՄ-ի արտակարգ իրավիճակների մեխանիզմն ակտիվանում է փախստականների զանգվածային հոսքի բացառիկ հանգամանքներում, ասվում է հայտարարության մեջ։ Այն ստեղծվել է 2001 թվականին, երբ Եվրոպայում տեղի ունեցան բնակչության լայնածավալ տեղաշարժեր Արևմտյան Բալկաններում զինված հակամարտությունների պատճառով, մասնավորապես Բոսնիա և Հերցեգովինայից և չճանաչված Կոսովոյից: