«Հրապարակ». Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ
«Հրապարակ» թերթը գրում է. «Երեկ Երեւանի ավագանու անդամների ինքնաբացարկի վերջնաժամկետն էր։ ԿԸՀ-ն տեղեկացրեց, որ «Հանրային ձայն» կուսակցությունից ոչ ոք ինքնաբացարկ չի ներկայացրել։ Մինչդեռ ցուցակի առաջին համար Արտակ Գալստյանը կալանավորված է, երկրորդը՝ Տիգրան Ուրիխանյանը, հետախուզման մեջ է եւ Հայաստանում չէ։
Իսկ դա նշանակում է, որ Երեւանը չի կարող ընդդիմադիր քաղաքապետ ունենալ, քանի որ եթե անգամ մի հրաշքով Գալստյանը գա ավագանու նիստին, ապա Ուրիխանյանը Հայաստան մտնելուն պես կձերբակալվի։ Այսինքն՝ հնարավոր չի լինի ընտրել Հայկ Մարությանին, անգամ եթե 3 ոչ իշխանական ուժերը գան համաձայնության։
ՔՊ աղբյուրները վստահեցնում են, որ Դոգի ցուցակից մի քանի հոգու են «վերբովկա արել», եւ նրանց միջոցով կապահովվի նիստի քվորումը, ինչն առաջնային խնդիրն է։ Առաջին քվեարկությամբ Ավինյանը չի ստանա 33 ձայն, բայց նիստը կկայանա, երկրորդ քվեարկության ժամանակ նա կանցնի ձայների մեծամասնությամբ։ Իսկ եթե 2 անգամ քվորում չլինի, եւ քաղաքապետ չընտրվի, ապա պարտավոր են նոր ընտրություններ հայտարարել»:
Առավել մանրամասն թերթի այսօրվա համարում