Հարցված վրացիների ավելի քան 60%-ը դեմ է նախագահի իմպիչմենտին
Վրացիների ավելի քան 60 տոկոսը դեմ է հանրապետության նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմփիչմենթի ընթացակարգին, որը սկսել էր իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը։ Այս մասին են վկայում Formula հեռուստաալիքի պատվերով Edison Research-ի կողմից անցկացված սոցիոլոգիական հարցման տվյալները։
«Որքանո՞վ եք պաշտպանում կամ դեմ նախագահ Սալոմե Զուրաբիշվիլիի իմպիչմենտին» հարցին 62%-ը պատասխանել է, որ բացասական է վերաբերվում դրան, իսկ 38%-ը դրական է արձագանքել։
Հարցումն անցկացվել է 2023 թվականի սեպտեմբերի 7-ից սեպտեմբերի 24-ը։ Դրան մասնակցել է ընտրելու իրավունք ունեցող 1,5 հազար մարդ։ Սխալանքը կազմում է 3%:
Սեպտեմբերի 1-ին իշխող «Վրացական երազանք-Ժողովրդավարական Վրաստան» կուսակցությունը հայտարարեց նախագահի դեմ իմփիչմենթի գործընթաց սկսելու մասին։ Պատճառը նրա այցն էր Եվրոպա՝ հանդիպելու ԵՄ երկրների ղեկավարների հետ, ինչը կառավարությունը մերժել էր նրան։ Զուրաբիշվիլին խախտել է Վրաստանի Սահմանադրությունը, ըստ որի նախագահը արտաքին քաղաքականության մեջ ներկայացուցչական գործառույթներ կարող է իրականացնել միայն կառավարության համաձայնությամբ։
Իշխանության մեջ գտնվող կուսակցության պատգամավորները սեպտեմբերի 12-ին դիմել են Սահմանադրական դատարան։ Հարցը դատարանում քննարկելու համար անհրաժեշտ էր հավաքել պատգամավորների ստորագրությունների մեկ երրորդը, այսինքն՝ 50-ը։ Դատարանի դրական որոշման դեպքում հարցը կդրվի խորհրդարանում քվեարկության։ Զուրաբիշվիլին պաշտոնանկ կհամարվի, եթե կողմ քվեարկի 150 պատգամավորից 100-ը, այս պահին իշխող մեծամասնությունն ունի 84 մանդատ։