ԼՂ բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել ելումուտ անել տարածաշրջան․ ՊԵՏԴԵՊ
Լեռնային Ղարաբաղի բնակիչները պետք է հնարավորություն ունենան անարգել հեռանալու տարածաշրջանից, իսկ ցանկության դեպքում` վերադառնալու այնտեղ:
Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մեթյու Միլլերը։
«Կարևոր է, որ Լեռնային Ղարաբաղի բնակիչները կարողանան ինքնուրույն որոշում կայացնել հեռանալ, եթե ցանկանում են, և հնարավորություն ունենալ վերադառնալ, եթե ցանկանում են»,-ասել է նա:
Մեթյու Միլլերը նշել է, որ ԱՄՆ-ն, ինչպես և նախկինում, մտահոգված է տարածաշրջանում հումանիտար իրավիճակով և կոչ է անում ապահովել Լեռնային Ղարաբաղում մարդասիրական օգնության անարգել հասանելիությունը: