Ֆրանսիայում ծնելիության մակարդակը հետպատերազմյան պատմության մեջ ամենացածր կետին է հասել
Ֆրանսիայում ծնելիության մակարդակը երկրի պատմության ողջ հետպատերազմյան շրջանում ռեկորդային ցածր մակարդակի է հասել։ Այս մասին հայտնում է Վիճակագրության և տնտեսական հետազոտությունների ազգային ինստիտուտը (Insee):
«2022 թվականին Ֆրանսիայում ծնվել է 726 հազար երեխա, ինչը ամենացածր ցուցանիշն է Երկրորդ համաշխարհային պատերազմի ավարտից ի վեր»,- ասվում է ինստիտուտի կոմյունիկեի մեջ։
Ըստ սոցիոլոգների՝ պտղաբերության ամենազգալի անկումը նկատվում է 25-34 տարեկան կանանց ամենավերարտադրողական խմբում և գրանցվում է Ֆրանսիայի գրեթե բոլոր շրջաններում։ Միաժամանակ աճում է ծնելիությունը 40-ից բարձր կանանց շրջանում։
Ֆրանսիայի բնակչությունը հունվարի 1-ին կազմել է 68 միլիոն մարդ։