Հայաստանն ընդգրկվել է ԱԷՄԳ կառավարիչների խորհրդի կազմում
Ատոմային էներգիայի միջազգային գործակալությունը հայտնել Է կազմակերպության կառավարիչների խորհրդի կազմում 2023-2024 թվականների համար 11 նոր անդամների ընտրության մասին:
Այժմ գործակալության ղեկավար մարմիններից մեկի աշխատանքին կմասնակցեն Ալժիրը, Հայաստանը, Բանգլադեշը, Բուրկինա Ֆասոն, Էկվադորը, Ինդոնեզիան, Հարավային Կորեան, Նիդերլանդները, Պարագվայը, Իսպանիան և Ուկրաինան:
Խորհուրդը քննարկում է ԱԷՄԳ-ի ֆինանսական տեղեկագրերը, ծրագիրն ու բյուջեն և դրանց վերաբերյալ առաջարկներ է ներկայացնում գլխավոր խորհրդաժողովին: Նա ուսումնասիրում է գործակալության անդամության դիմումները, հաստատում երաշխիքների մասին համաձայնագրերը և հրապարակում ԱԷՄԳ-ի անվտանգության նորմերը: Խորհուրդը նշանակում է ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրենին, որը հաստատվում է Գլխավոր համաժողովի կողմից:
Խորհրդի առաջիկա նիստը տեղի կունենա հոկտեմբերին։ Նրա աշխատանքներին մշտապես մասնակցում է 35 պետություն։