Արցախի անկումը իր հետ բերելու է նոր ու անկառավարելի մարտահրավերներ․ քաղաքագետ
Քաղաագետ Արա Պողոսյանը գրում է․
«Այսօր լուծարվեց Արցախի Հանրապետությունը որպես պետական միավոր։
Արցախի անկումը իր հետ բերելու է նոր ու անկառավարելի մարտահրավերներ, որոնք հարվածելու են նաեւ Հայաստանի Հանրապետությանը։
Սրա մասին խոսել ենք, բոլոր ռիսկերի մասին քննարկել ենք ու հիմա կանգնել ենք կատարված փաստի առաջ, որից ելքը թերևս չափազանց ծանր որոշումների արդյունք է լինելու, որոշումներ, որոնք ռազմավարական են, իսկ ռազմավարական որոշումներ կայացնող էլիտա ցավոք այս պահին չկա։
Այն, ինչ կլինի հետո, ծանր է նստելու յուրաքանչյուր հայի վրա անհատապես, ամեն տուն, ամեն ընտանիք զգալու և կրելու է իր սեփական մաշկի վրա։
Հ.Գ. Իսկ հեքիաթներով սնվողներին խնդրում եմ ձեր մեջ պահեք»։