Հունաստանում մոլեգնում է «Էլիաս» փոթորիկը. մեկ օրում մի քանի ամսվա տեղումներ են գրանցվել
Հունաստանին պատուհասած «Էլիաս» փոթորկի պատճառով վերջին մեկ օրվա ընթացքում մի քանի ամսվա չափով տեղումներ են գրանցվել։ Հեղեղվել են գյուղեր, ճանապարհներ, մի քանի բնակավայրերում փակվել են դպրոցները։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդում է CNN-ը։
Հունաստանի վարչապետ Կիրիակոս Միցոտակիսը մոբիլիզացրել է արտակարգ ծառայությունները և զինվորական անձնակազմը՝ տուժած շրջաններին օգնություն ցուցաբերելու համար։
Հունաստանի հրշեջ ծառայության տվյալներով՝ եղանակի վատթարանալուց հետո վերջին երկու օրերի ընթացքում 3000 մարդ է տարհանվել իրենց բնակավայրերից։
Օդերևութաբանական ծառայության տվյալներով՝ տեղումները դեռ չեն դադարի, քանի որ փոթորիկը կշարունակվի մինչև սեպտեմբերի 28-ի գիշեր՝ ուղեկցվելով հորդառատ անձրևներով, կարկուտով և ամպրոպով։
Փոթորիկը մոլեգնում է հիմնականում Հունաստանի կենտրոնական շրջաններում, որտեղ սեպտեմբերի սկզբին «Դենիել» փոթորիկն առնվազն 17 մարդու կյանք էր խլել։
Այս ամիս ուժգին հեղեղումներ են եղել տարբեր երկներում։ Ըստ գիտնականների՝ ամբողջ աշխարհում ծայրահեղ եղանակային պայմանները կարող են ավելի հաճախակի դառնալ կլիմայի փոփոխության պատճառով։