Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանն այցելել է Հայաստանում Չինաստանի դեսպանատուն՝ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության հիմնադրման 74-ամյակի կապակցությամբ:
Նախագահ Խաչատուրյանը շնորհավորել է դեսպան Ֆան Յոնին և ի դեմս նրա՝ Չինաստանի բարեկամ ժողովրդին՝ մաղթելով հաջողություն ու ամենայն բարիք:
Նախագահը գրառում է կատարել դեսպանատան պատվավոր հյուրերի մատյանում, որից հետո առանձնազրույց ունեցել դեսպանի հետ: