«Վայրի հրեշտակը» համերգներով հանդես կգա Ռուսաստանում
Բոլորին քաջ հայտնի Նատալյա Օրեյրոն արդեն մի քանի տասնամյակ հանդիսանում է ռուս դպրոցականների, ուսանողների և նույնիսկ սովորական քաղաքացիների կուռքը: Շատերի պնդմամբ` նրան պետք է Ռուսաստանի Ժողովրդական արիտիստի կոչում տալ: Մյուս շաբաթ «Հարուստները և հռչակավորները» և «Վայրի Հրեշտակ» սերիալների հերոսուհին ժամանելու է Ռուսաստան և համերգներ ունենալու դեկտեմբերի 9, 10 և 12-ին: Այս մասին գրում է days.ru-ն:
Նշենք, որ նրա առաջին ձայնասկավառակը թողարկվել է 1998 թվականին' «Natalia Oreiro» անվամբ: Այն վաճառքի հանվեց միայն հաջորդ տարի' 1999 թվականին: Շնորհիվ «Cambio dolor» և «Me muero de Amor» երգերի, նա մեծ հռչակ վայելեց: Նրա երգերն օգտագործվում էին նաև այն ֆիլմերում, որտեղ նկարահանվում էր երգչուհին: 2001 թվականին նա կատարել է իր առաջին համերգային շրջագայությունը, որը ներառեց բազմաթիվ երկրներ. Արգենտինա, Ուրուգվայ, Վենեսուելա, ԱՄՆ, Իսպանիա, Հունաստան, Բուլղարիա, Թուրքիա, Ռուսաստան և մի շարք այլ երկրներ: 2003 թվականին նա շարունակեց իր համերգային շրջագայությունը' մոտ 14 երկրում:
Ռուսաստանում նա հայտնիություն ձեռք բերեց 1990-ականներին' ի շնորհիվ ֆիլմերի ու երգերի, որոնք ցուցադրվում էին ռուսական հեռուստաալիքներով: