Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող՝ վառելիքով բեռնված մեքենա է կողաշրջվել. հրդեհվել են հայերին պատկանող մեքենաներ
Ադրբեջանի արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ Շուշի-Լաչին ավտոճանապարհին ռուս խաղաղապահներին պատկանող վառելիքով բեռնված մեքենան է կողաշրջվել:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ նախարարության հաղորդագրությունը մեջբերում է ադրբեջանական «ԱՊԱ» լրատվական գործակալությունը:
«Դեպքի վայրում օպերատիվ իրավիճակի գնահատման ժամանակ պարզվել է, որ ռուսական խաղաղապահ զորախմբին պատկանող 8 տոննա կշռող «ԿամԱԶ» բենզատարը շրջվել է ճանապարհի եզրին, ինչի հետևանքով հրդեհ է բռնկվել»,- նշված է հաղորդագրության մեջ։
Նշվում է, որ վթարի ժամանակ հրդեհվել են հայերի պատկանող Hummer և Mercedes մակնիշի ավտոմեքենաներ, որոնք կայանված են եղել ճամփեզրին։