Շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար. Չալաբյան
Հասարակական, քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը ֆեյսբուքի իր էջում գրել է.
«Այսօր Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը հրամանագիր է ստորագրել Արցախի Հանրապետության լուծարման վերաբերյալ։ Քանի որ այն արվել է ուժի պարտադրանքով, մեր բազմահազար հայրենակիցների կյանքին անմիջական մահացու սպառնալիքի պայմաններում, այն այդքանով իսկ ապօրինի է և իրավական ուժ չի կարող ունենալ։
Համապատասխանաբար, ես շարունակում եմ ճանաչել Արցախի Հանրապետությունը ու նաև շարունակելու եմ պայքարել նրա լիարժեք վերականգնման համար, եթե նույնիսկ դա տասնամյակներ տևի։ Աստված պահապան Արցախին և նրա հերոսական ժողովրդին»։