Ռուբեն Վարդանյանը 4 ամսով կալանավորել է
Ադրբեջանական լրատվամիջոցները հայտնում են, որ Ադրբեջանի դատարանը 4 ամսով կալանավորել է Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։
Ըստ լրատվամիջոցների Ռուբեն Վարդանյանին սպառնում է 14 տարվա ազատազրկում:
Հիշեցնենք, որ այսօր Ադրբեջանի ՊԱԾ-ն հայտարարություն էր տարածել, որտեղ ասված էր, որ Ռուբեն Վարդանյանին մեղադրում են «ահաբեկչություն» ֆինանսավորելու մեջ։
Ավելի վաղ հայտնել էինք, որ երեկ Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական ուժայինները ձերբակալել էին Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանին։