Ժամը 10։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 66 հազար 500 արցախցի
Ժամը 10։00-ի դրությամբ Հայաստան է տեղափոխվել 66 հազար 500 արցախցի։
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը կառավարության նիստում ասաց, որ այս անձանց մեծ մասը Հայաստան է տեղահանվել երեկ ու անցյալ օրը։
«Այս գիշեր ևս այդ թիվը շարունակել է աճել, եթե սեպտեմբերի 24-ին ու 25-ին տեղահանվել էին 7500 ու 1500 մարդ, ապա միայն ամսի 26-ին տեղահանվածների թիվը 22 հազար 800 է եղել, իսկ երեկ՝ 26 հազար 600»,- ասաց նա։
Այս գիշեր՝ ժամը 00։00-ից մինչև առավոտյան ժամը 10։00-ն, տեղահանվածների թիվը կազմել է 8100։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ Հայաստանի առաջին պարտքն է հնարավորինս հոգատար կերպով ընդունել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր քույրերին ու եղբայրներին։
Նա նշեց, որ ՀՀ կառավարությունը կապահովի նրանց ամենահրատապ կարիքները։