ՊՊԾ-ի համար 102 մլն դրամի նոր ավտոմեքենաներ կգնեն
Կառավարության պահուստային ֆոնդից Պետական պահպանության ծառայությանը 102 մլն դրամ կհատկացվի։ Factor.am-ն այս մասին տեղեկանում է ՀՀ կառավարության կայքից։ Գումարի հատկացման հիմնավորումը ՊՊԾ-ի համար ավտոմեքենաների ձեռք բերումն է։ Թե քանի ավտոմեքենայի մասին է խոսքը և ում են դրանք սպասարկելու, նախագծում պարզաբանված չէ։ Նշենք, որ ՊՊԾ-ի գործառույթը պետական հատուկ պահպանվող շինությունների և բարձրաստիճան պաշտոնատար անձանց, նրանց ընտանիքի անդամների անվտանգությունն ապահովելն է։