ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան անվճար ծառայություններ կմատուցի ԼՂ-ից բռնի տեղահանվածներին
Երևանի պետական համալսարանը պատրաստ է իր ներուժն ու ռեսուրսները տարբեր եղանակներով ծառայեցնել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված ու Հայաստան տեղափոխված մեր հայրենակիցներին աջակցությանը։
ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետի իրավաբանական կլինիկան հոկտեմբերի 2-ից Լեռնային Ղարաբաղիղ բռնի տեղահանված և իրավական խնդիրներ ունեցող մեր հայրենակիցներին մատուցելու է իրավաբանական անվճար ծառայություններ (բանավոր խորհրդատվություններ, անհրաժեշտ իրավական փաստաթղթերի կազմում)։
Ըստ աղբյուրի՝ դիմելու համար անհրաժեշտ է մոտենալ ԵՊՀ իրավագիտության ֆակուլտետ (2-րդ ուսումնական մասնաշենք) կամ զանգահարել (+374 60) 710 241 հեռախոսահամարով։
Նշվում է, որ կլինիկայի գործունեությանը և այլ մանրամասների կարելի է ծանոթանալ այստեղ։