Փաշինյանը Մակրոնի հետ քննարկել է ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը
Տեղի է ունեցել վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հեռախոսազրույցը: Հայտնում են Կառավարությունից:
Զրուցակիցները քննարկել են Լեռնային Ղարաբաղում առկա հումանիտար իրավիճակն, ինչպես նաեւ ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց շուրջ ստեղծված դրությունը։
Անդրադարձ է կատարվել նաև Հայաստան - Ֆրանսիա երկկողմ օրակարգի հարցերին: