«Սգում ենք՝ հայ ժողովրդի հետ»․ Հայաստանում Ռուսաստանի դեսպանության ուղերձը՝ 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ
Հայաստանում Ռուսաստանի դեսպանությունը ուղերձ է հղել 2020 թվականի 44-օրյա պատերազմի 3-րդ տարելիցի կապակցությամբ․
«2020 թվականի ողբերգական իրադարձությունների տարելիցին հայ ժողովրդի հետ սգում ենք զոհերին, մեր կարեկցանքն ենք հայտնում նրանց ընտանիքներին, բոլոր տուժածներին մաղթում ենք շուտափույթ ապաքինում։
«Ռուսաստանը, հիմնվելով 2020-2022 թվականներին Ռուսաստանի, Հայաստանի և Ադրբեջանի ղեկավարների միջև ձեռք բերված եռակողմ համաձայնագրերի վրա, մտադիր է շարունակել գործադրել բոլոր անհրաժեշտ ջանքերը՝ տարածաշրջանում կայուն և երկարատև խաղաղություն հաստատելու համար։
«Ռուսական կողմի ուշադրության կենտրոնում են ինչպես ռուսական խաղաղապահ առաքելության գործունեությունը, այնպես էլ Լեռնային Ղարաբաղի հայ բնակչության սուր հումանիտար խնդիրները»,- նշված է ուղերձում։