Փաշինյանն աշխատանքից ազատել է Վայոց ձորի փոխմարզպետին
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից:
«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 9-րդ մասով՝ Դավիթ Սարգսյանին ազատել Հայաստանի Հանրապետության Վայոց ձորի մարզպետի տեղակալի պաշտոնից»,-ասված է որոշման մեջ:
Հիշեցնենք, որ նախօրեին վարչապետը Արման Պետրոսյանին ազատել էր կադաստրի կոմիտեի ղեկավարի տեղակալի պաշտոնից: