Ադրբեջանցիներն անջատել են «Ղարաբաղ Տելեկոմ»-ի կապն Արցախում և հայտարարել, որ զանգեր հնարավոր է իրականացնել միայն ադրբեջանական օպերատորների միջոցով
Ադրբեջանական Azercell ընկերությունը հայտարարություն է տարածել, համաձայն որի Արցախում «Ղարաբաղ Տելեկոմ»-ը դադարեցրել է գործունեությունը։
«Հայկական բջջային կապի օպերատոր «Ղարաբաղ Տելեկոմ»-ը դադարել է հասանելիություն ունենալ Ղարաբաղում։
Այսուհետև Ղարաբաղի տարածքում բոլոր զանգերը կիրականացվեն միայն Ադրբեջանի հեռահաղորդակցության օպերատորների միջոցով»,- նշված է հայտարարությունում։