«Միլան»-ի նախկին ֆուտբոլիստ Անդրեյ Շեվչենկոն դարձել է Զելենսկու խորհրդական
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նախկին ֆուտբոլիստ և ազգային հավաքականի մարզիչ Անդրեյ Շևչենկոյին նշանակել է նախագահի անկախ խորհրդական։
Շևչենկոն Ուկրաինայի հավաքականը մարզել է 2016 թվականի հուլիսից մինչև 2021 թվականի օգոստոսը։ Մինչ այդ նա որպես հարձակվող հանդես է եկել Կիևի «Դինամոյում», իտալական «Միլանում» և անգլիական «Չելսիում»։ France Football ամսագրի վարկածով նա 2004 թվականի «Ոսկե գնդակի» դափնեկիր է՝ որպես Եվրոպայի լավագույն ֆուտբոլիստ։ Ուկրաինայի հավաքականի կազմում անցկացրել է 111 հանդիպում՝ դառնալով 48 գոլի հեղինակ։