Այսօր Ադրբեջանում արդեն քննարկում են Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը
Դեռ մի քանի օր է, ինչ արցախահայությունը բռնի կերպով տեղահանվում է իր հայրենիքից, իսկ այսօր Ադրբեջանում արդեն քննարկում են Ստեփանակերտը ադրբեջանցիներով բնակեցնելու հարցը։ Այս մասի հայտնում են տեղի լրատվամիջոցները։ Այդ երկրի Փախստականների և հարկադիր վերաբնակների հարցերով պետական կոմիտեի նախագահ Ռովշան Ռզաևը արդեն հանդիպել է նախկինում Ստեփանակերտում բնակված մի խումբ ադրբեջանցիների հետ։ Նա հայտնել է, որ արդեն աշխատում են «Մեծ վերադարձ» կոչվող ծրագրի վրա ու շուտով այն կառնչվի նաև Ստեփանակերտին։
Ի դեպ, ՔՊ-ականներն, արեւմտյան գործիչները պնդում էին, թե հնարավոր է համատեղ բնակություն, թերեւս այս հեռանկարն էին պատկերացնում, որ Արցախում էթնիկ զտում իրականացվի ու բնակեցվի ադրբեջանցիներով։