Վիտալի Բալասանյանը՝ Արցախի հայ համայնքի ներկայացուցի՞չ Չնայած մի քանի օր է
Չնայած մի քանի օր է՝ տասնյակ հազարավոր արցախցիներ են բռնի տեղահանվում Հայաստան, սակայն ինչպես ավելի վաղ հաղորդել էինք, ռուս խաղաղապահները ամեն ջանք գործադրելու են, որ Արցախում առնվազն 20-25 հազար մարդ մնա, որի շնորհիվ շարունակվելու է խաղաղապահ առաքելության գործունեությունը Արցախում։
Թե ինչ կարգավիճակով են մեր հայրենակիցներն ապրելու Ստեփանակերտում, առաջիկա բանակցությունների ընթացքում կվճռվի, սակայն արցախյան աղբյուրների փոխանցմամբ ռուս-ադրբեջանական կողմերի համաձայնությամբ հնարավոր է Արցախի, այսպես կոչված, համայնքի ներկայացուցիչ նշանակվի Վիտալի Բալասանյանը, որը հայտարարել է Արցախը չլքելու մասին։