Ադրբեջանը հրապարակել է ԼՂ-ի դեմ սանձազերծած ագրեսիայի հետևանքով իր սպանվածների թիվը
Ադրբեջանական կողմը հայտնել է Լեռնային Ղարաբաղում իր իսկ կողմից սանձազերծված ագրեսիայի ժամանակ իր ունեցած կորուստների մասին:
«Սեպտեմբերի 19-20-ը ադրբեջանական կողմից զոհվել է 192 զինծառայող, ևս 511-ը' վիրավորվել։ Զոհերից 180-ը եղել են Ադրբեջանի ՊՆ զինծառայողներ,իսկ 12-ը՝ ՆԳՆ աշխատակիցներ.,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ հայտնում են ադրբեջանական ԶԼՄ-ները՝ մեջբերելով այդ երկրի Առողջապահության նախարարության հրապարակած տվյալները: