Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ
Իրանը պատրաստ է խաղալ ավելի կարեւոր դեր չինական «Մեկ գոտի՝ մեկ ճանապարհ» նախաձեռնության մեջ։ Այս մասին People's Daily թերթին տված հարցազրույցում ասել է Չինաստանում Իրանի դեսպան Մոհսեն Բախտիյարը։
Նրա խոսքով՝ Իրանը՝ լինելով հնագույն Մետաքսի ճանապարհի կարեւոր տրանսպորտային հանգույց, տվյալ նախաձեռնությունը դիտարկում է որպես իր զարգացման հնարավորություն, եւ այն կօգնի մեծ թվով զարգացող երկրների հասնել ընդհանուր զարգացման, նպաստել տնտեսական աճին եւ աղքատության կրճատմանը:
Բախտիյարի խոսքով՝ Իրանն անհամբերությամբ սպասում է միջազգային համագործակցության երրորդ համաժողովին եւ պատրաստ է մեծ դեր խաղալ «Գոտի եւ ուղի» համատեղ կառուցման գործընթացում։