Պեսկովը՝ Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին
ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը Լեռնային Ղարաբաղի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի ձերբակալության մասին տեղեկություն չունի։
«Ես նման տեղեկություն չունեմ, ուստի ոչինչ չեմ կարող ասել», - նշել է Կրեմլի ներկայացուցիչը՝ լրագրողների հետ զրույցում պատասխանելով համապատասխան հարցին:
Միաժամանակ նա դժվարացել է ասել` Վարդանյանն այժմ ՌԴ քաղաքացիություն ունի, թե՝ ոչ։
«Եթե նա դեռ Ռուսաստանի քաղաքացի է, ապա ՌԴ-ն կպաշտպանի նրա իրավունքները»,– ասել Է Պեսկովը:
Հիշեցնենք, որ Ռուբեն Վարդանյանի կինը` Վերոնիկա Զոնաբենդը, քիչ առաջ հայտարարություն տարածեց` նշելով, որ այսօր առավոտյան ամուսինը ձերբակալվել և գերեվարվել է Ադրբեջանի իշխանությունների կողմից, երբ փորձել է Արցախը լքել ադրբեջանական օկուպացիայից փախած հազարավոր այլ հայերի հետ։