Ողբերգական դեպք. Հակարիի կամրջի ապօրինի անցակետում կնոջ սիրտը ճաքել է, երբ ադրբեջանցիները բացել են մեքենայի դուռը
NEWSPRESS am-ի տեղեկություններով` արցախցիների ողբերգությունները միայն բռնագաղթով չեն վերջանում:
Մեզ հայտնի դարձավ, որ Հակարիի կամրջի ապօրինի անցակետով անցնելիս, երբ ադրբեջանցիները բացել են Արցախից տարհանվող քաղաքացիներից մեկի մեքենան, ուղևոր կնոջ սիրտը ճաքել է:
Նրա մարմինը տեղափոխել են Գորիս, որտեղից պետք է տեղափոխեն Երևան:
Մեր տեղեկություններով` մահացած կնոջ անունը Նաիրա է. նա Մարտակերտ քաղաքից էր տարհանվում Հայաստանի Հանրապետություն: