ԼՂ-ում պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ. ԱԻՊԾ
Սեպտեմբերի 25-ին Արցախում տեղի ունեցած պայթյունի տարածքում իրականացված որոնողական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել են մասունքներ։ Այս մասին տեղեկացնում են ԼՂ ՆԳՆ ԱԻՊԾ-ից:
Նրանց ինքնությունը բացահայտելու համար կիրականացվի դատաբժշկական փորձաքննություն։
Նույն տարածքից հայտնաբերվել են անձնական իրեր:
«Եթե լուսանկարներում պատկերված իրերը ձեր հարազատներինն են, կարող եք մոտենալ ԱԻՊԾ օպերատիվ շտաբ, կառավարության 0 հարկ»,- ասված է հաղորդագրության մեջ։