«Եռաբլուր» այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպանը. Նա չցանկացավ պատասխանել լրագրողների հարցերին
Քիչ առաջ «Եռաբլուր» պանթեոն այցելեց Հայաստանում ԱՄՆ դեսպան Քրիստինա Քվինը: Նա եւ դեսպանատան աշխատակիցները հարգանքի տուրք մատուցեցին 44-օրյա պատերազմում զոհված զինծռայողների հիշատակին կառուցված պատի մոտ, ապա նաեւ դեսպանը ծաղիկներ խոնարհեց զոհվածների շիրիմներին:
Դեսպանը չցանկացավ պատասխանել լրգրողների հարցերին, նստեց մեքենան եւ հեռացավ:
Հիշեցնենք, որ այսօր լրանում է 44-օրյա պատերազմի մեկնարկի 3-րդ տարին: