Maxar Technologies-ը հրապարակել է արբանյակային լուսանկարներ Արցախից հայերի զանգվածային արտագաղթի մասին
Ամերիկյան Maxar Technologies ընկերությունը հրապարակել է արբանյակային լուսանկարներ, որոնցում երևում է, որ Լեռնային Ղարաբաղում մեքենաների երկար հերթեր են գոյացել, քանի որ հայերը փախչում են տարածաշրջանից։
Ինչպես պարզաբանում է Reuters-ը, կադրերն արվել են Լաչինի միջանցքում։
Վերջին պաշտոնական տվյալներով՝ Արցախից Հայաստան է տեղափոխվել 28 հազար բռնի տեղահանված անձ։