Հնդկաստանը երկու ամսով կդադարեցնի չմշակված ադամանդի ներկրումը
Հնդկաստանի ադամանդի ոլորտը խորհուրդ է տվել հոկտեմբերի կեսերից երկու ամսով դադարեցնել չմշակված ադամանդի ներմուծումը երկիր, ասվում է արդյունաբերության գնագոյացման Rapaport գործակալության հայտարարության մեջ՝ վկայակոչելով աղբյուրներին:
Գործակալության տվյալներով՝ դադարը կտեւի հոկտեմբերի 15-ից դեկտեմբերի 15-ը, որից հետո երկրի առեւտրային կազմակերպությունների ներկայացուցիչները կրկին կուսումնասիրեն իրավիճակը դեկտեմբերի առաջին շաբաթվա ընթացքում։
Rapaport-ը նշում է, որ այս միջոցառումն ամենաարմատականն է արդյունաբերության մեջ COVID-19 համաճարակից ի վեր։
«Այդ քայլը պատասխան է ադամանդի առևտրի կտրուկ անկմանը ԱՄՆ-ում մանրածախ վաճառքի դանդաղման, լաբորատոր պայմաններում աճեցված ադամանդների աճող մրցակցության և Չինաստանի տնտեսական դանդաղման ֆոնին», - ասվում է Rapaport-ի հայտարարության մեջ: