Հաջիևն անդրադարձել էադրբեջանցի ոստիկանի ու արցախցու ադրբեջաներեով զրույցի տեսանյութին
Արցախում հայերին կոտորած ադրբեջանցին լծվել է աշխարհին հումանիստ ներկայանալու գործին։ Արցախից հարկադրաբար տեղահան եղած արցախցիներին ադրբեջանցի ոստիկանները որոշել են տեսախցիկների առաջ ջուր հյուրասիրել, հարցնել՝ ինչի կարիք ունեն։
Արցախցիներից մեկը ադրբեջանցուն պատասխանելիս խոսքի կեսից անցնում է ադրբեջաներենին, ինչը Ալիևի օգնական Հիքմեթ Հաջիևին հին ու բարի ժամանակները հիշելու առիթ է տվել, «երբ հայերն ու ադրբեջանցիներն ապրում էին կողք կողքի»։