Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին օգնություն ցուցաբերելու համար. Կոլոննա
Ֆրանսիայի արտգործնախարար Կատրին Կոլոննան տեղեկացրել է, որ առաջիկա ժամերին Ֆրանսիան Երևան կուղարկի բուժսարքավորումներ՝ Լեռնային Ղարաբաղում տուժածներին առաջին օգնություն ցուցաբերելու համար:
Այս մասին նախարարը տեղեկացրել է X-ի (նախկին Twitter) իր միկրոբլոգում: