Պոլինա Գագարինան իր ձայնն ապահովագրել է 1 մլն ԱՄՆ դոլարով
Ռուսաստանի հայտնի երգչուհի, երգահան և դերասանուհի Պոլինա Գագարինան իր ձայնն ապահովագրել է համարյա 1 մլն ԱՄՆ դոլարով: Այս մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին:
«Ռոսգոստրախ» ապահովագրական ընկերությունը հայտնել է, որ ապահովագրությունը, բացի ստանդարտ ահահովագրական ռիսկերի պաշտպանությունից, իր մեջ ներառում է նաև ձայնի ապահովագրությունը: