Հայտնաբերվել է ևս 5 աճյուն. Արցախի ՆԳՆ
Այսօր` սեպտեմբերի 26-ին, փրկարարական 2 խումբ որոնողական աշխատանքներ է իրականացրել Մարտակերտի շրջանի Ճանկաթաղ և Վարդաձոր գյուղերի տարածքում, հայտնում է Արցախի ՆԳՆ-ն:
«Հայտնաբերվել է զոհված 3 զինծառայողի և 2 քաղաքացու մարմին։
Արցախի ամբողջ տարածքում որոնողափրկարարական աշխատանքներն առաջիկայում ևս կշարունակվեն։ Արդյունքների մասին ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն»,-ասված է հաղորդագրության մեջ: