ԼՂ-ում միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա. Բորել
ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին:
Այս մասին գրել է Եվրամիության արտաքին գործերի և անվտանգության քաղաքականության բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ի իր միկրոբլոգում՝ հավելելով, որ իրենց մտքերը սեպտեմբերի 25-ին Ստեփանակերտում տեղի ունեցած` վառելիքի պահեստի պայթյունի զոհերի և նրանց հարազատների հետ են:
«Լեռնային Ղարաբաղում միջազգային մարդասիրական անարգել հասանելիության հրատապ անհրաժեշտություն կա։ ԵՄ-ն հայտարարել է լրացուցիչ օգնության մասին և պատրաստ է անել ավելին»,- գրել է նա: