Կարեն Խաչանովը հաղթեց Չժուհայի ATP-250 մաստերս մրցաշարում
Հայկական արմատներով ռուսաստանցի թենիսիստ Կարեն Խաչանովը Չինաստանի Չժուհայում ընթացող ATP-250 շարքի մրցաշարի հաղթողն է:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` թենիսիստը եզրափակիչում մրցեց Ճապոնիայի ներկայացուցիչ, աշխարհի 46-րդ ռակետ Յոշիհիտո Նիշիոկայի հետ:
Մոտ երկու ժամ ձգված մրցախաղում Խաչանովն առավելության հասավ 2:0 սեթերում` 7:6, 6:1 հաշվով: