«Իմ ծննդյան օրը Աստծուց խնդրում եմ՝ հայերի կողքին լինի». Մենչ
Այսօր իր տարեդարձն է նշում պրոդյուսեր, դերասան Արմեն Պետրոսյանը՝ Մենչը: Նա Ֆեյսբուքի իր էջում գրառում է արել այդ կապակցությամբ:
«Սեպտեմբերի 26-ին՝ այսօր, իմ ծննդյան օրն է: Բայց վերջին 4 տարիները ինձ չեն թողնում, որ ես սեպտեմբերին ուրախանամ: 2020թ. պատերազմ, 2021 թ. Հայկոն, 2022 թ. պատերազմ, 2023 թ. գենոցիդ:
Իմ ծննդյան օրը Աստծուց խնդրում եմ՝ հայերի կողքին լինի»,- գրել է պրոդյուսերը: