Մերձմոսկվայում հայտնաբերել են 2.5 հազար ներգաղթյալի
Մերձմոսկվայում ոստիկանները հայտնաբերել են տեքստիլ գործարան, որտեղ աշխատել և բնակվել են 2.5 հազար ներգաղթյալ: Այս մասին հայտնում է «Ռոյթերսը»՝ հղում անելով Ռուսաստանի Ներքին գործերի նախարարությանը:
Փոխանցվում է, որ այդ ներգաղթյալները եղել են հարավարևելյան Ասիայից, որոնք ապրել են այդ գործարանում հակասանիտարական պայմաններում: Նրանք թույլտվություն չեն ունեցել տվյալ գործարանում աշխատելու համար:
Ոստիկանները գործարանի տարածքում հայտնաբերել են կտորներ և արդեն պատրաստի հագուստներ, որոնք եղել են թանկարժեք և հայտնի լեյբոլների անվան տակ:
Հայտնի է, որ այժմ ստուգվում են ներգաղթյալների անձնական տվյալները: