«Ուզում եմ՝ գա այն օրը, երբ բոլորս մեր տներում կլինենք»․ Սիլվա Հակոբյան
Երգչուհի Սիլվա Հակոբյանն ինստագրամյան իր էջի «Սթորի» բաժնում գրառում է արել՝ անդրադառնալով երկրում տիրող իրավիճակին։
«Ուզում եմ՝ գա այն օրը, երբ բոլորս մեր տներում կլինենք։ Ուզում եմ՝ գա այն օրը, երբ բոլորս մեր սիրելիների հետ կլինենք։ Ուզում եմ՝ գա այն օրը, երբ բոլորս մեկս մյուսին կհարգենք և կսիրենք։ Ուզում եմ՝ գա այն օրը, որ կհասկանանք, որ չի կարելի ամաչել հայ լինելուց։ Ուզում եմ՝ գա այն օրը, երբ բոլորս գիտակցված կնվիրվենք ու կշենացնենք մեր հայրենիքը։ Ուզում եմ՝ գա այն օրը, որ մեկը էլի կգոռա «ժողովուրդ, վերջացավ»․․․ Ուզում եմ՝ գա այդ օրը ու կգա»,-գրել է երգչուհին։