«Իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու». պատգամավորն այցելել է Դավիթ Սարգսյանին ու Ցոլակ Ակոպյանին
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանը ձերբակալվածների պահման վայրում այսօր հանդիպել է լրագրող Դավիթ Սարգսյանին և դասախոս Ցոլակ Ակոպյանին:
«Երկուսն էլ դասավանդում են բուհում, գիտությունների թեկնածու են, դոցենտ, բայց, ինչպես հայտնի է` իշխանությունը հատկապես թշնամաբար է տրամադրված նման դեմքերի նկատմամբ:
Հերթական «կարված» գործերն են, ապօրինի ձերբակալությունները:
Երկուսն էլ խնդրեցին փոխանցել, որ իրենց բանտով կամ ճնշումներով ահաբեկել չի ստացվելու և ակտիվորեն շարունակելու են իրենց պայքարը»,- Facebook-ում գրել է պատգամավորը։