Ալբերտ Բազեյանը երկու ամսով կալանավորվել է
Երևանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է Երևանի նախկին քաղաքապետ Ալբերտ Բազեյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդությունը։
Այս մասին հայտնել է նրա պաշտպան Գեորգի Մելիքյանը։ Բազեյանը կալանավորվել է 2 ամսով։
Ավելի վաղ ԱԱԾ-ն հայտնել էր, որ սեպտեմբերի 23-ին Բազեյանը և «Խաչակիրներ» ռազմահայրենասիրական կազմակերպության ևս 7 անդամ ձերբակալվել են իշխանությունը զավթելու փորձի գործով: