Մեկ օրում բացահայտվել է հանցագործության 46 դեպք
Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի՝ սեպտեմբերի 25-26-ը ՀՀ ՆԳՆ ոստիկանության ստորաբաժանումները բացահայտել են հանցագործության 46 դեպք, որոնցից 2-ը՝ նախկինում կատարած։
Մասնավորապես, բացահայտվել է մարմնական վնասվածք պատճառելու՝ 11, անձնական ունեցվածքի գողության՝ 6, ֆիզիկական ներգործության և խարդախության՝ 5-ական, թմրամիջոցի հայտնաբերման՝ 2, սպանության, հոգեկան ներգործության, խոշտանգման, բնակարանային գողության, շորթման, համակարգչային հափշտակության, խուլիգանության, թմրանյութի իրացման, փաստաբանների լիազորությունների իրականացմանը խոչընդոտելու, կեղծ արժույթ, արտարժույթ իրացնելու, անվտանգության պահանջներին չհամապատասխանող աշխատանքներ կատարելու կամ ծառայություններ մատուցելու և ընտանեկան բռնության՝ 1-ական դեպք։
Կամավոր ներկայացել է 3 հետախուզվող։
Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության և խարդախության 1-ական դեպք։
Անցած 1 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 8 պատահար. 11 մարդ ստացել է տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ: