Ստեփանակերտում մարդիկ բառիս բուն իմաստով սոված են. արցախցի լրագրողն ահազանգում է
Արցախցի լրագրող Սիրանուշ Սարգսյանն ահազանգում է՝ Ստեփանակերտում պարենային սակավության վիճակը կրիտիկական է։
«Մարդիկ բառիս բուն իմաստով սոված են։ Քաղաքում գործում է մեկ հացատուն ռուս խաղաղապահների կողմից, բայց դա բավարար չէ»,- «X»-ում գրել է նա։
Նա նշել է, որ մի քանի օր առաջ ալյուր են օգնություն ստացել ու հիմա հացի արտադրամասեր շահագործող մարդկանց կարիք կա։