ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը պետական բյուջեի գումարներն անտեղի վատնում է. ադրբեջանական կայքի անդրադարձը ՀՀ վարչապետի գործունեությանը
Ադրբեջանական vesti.az կայքն անդրադարձել է ՀՀ վարչապետ Տիգրան Սարգսյանին: Հոդվածում մասնավորապես անդրադարձ է կատարվել այն հարցին, որ ՀՀ վարչապետը վատնում է պետական բյուջեի գումարները:
ՀՀ Վարչապետ Տիգրան Սարգսյանը շարունակում է ՀՀ պետական միջոցների անխնա վատնումը. նա իր հերթական այցը հերթական անգամ իրականացրել է հատուկ չվերթով' այս անգամ պետական բյուջեից ծախսելով մոտ 29 մլն դրամ կամ 71 հազար ԱՄՆ դոլար: Ստացվում է, որ վարչապետը պատվից ցածր է համարում հասարակ մահկանացուների նման հասարակ չվերթով գործուղման մեկնելը և իր համար հատուկ ինքնաթիռ է վարձակալում: Հայտնի է դարձել, որ հերթական հատուկ չվերթը կազմակերպվել է նոյեմբերի 19-ին, երբ Տիգրան Սարգսյանի գլխավորած պատվիրակությունը մեկնել է Սանկտ-Պետերբուրգ' մասնակցելու ԱՊՀ երկրների կառավարությունների ղեկավարների խորհրդի նիստին: Բացի այդ այցը եղել է մեկօրյա, քանի որ նոյեմբերի 20-ին նրանք նիստից հետո վերադարձել են: Այս անգամ ևս վարչապետն օդանավը վարձակալել է նորաբաց «Էյր Արմենիա» ընկերությունից: Հիշեցնենք, որ մինչ այս' հոկտեմբեր ամսվա ընթացքում, Տ. Սարգսյանը հասցրել էր 52 մլն դրամ ծախսել երկու հատուկ չվերթի համար: