Նեյմարը կարող է վերադառնալ Սանթոս
«Ալ-Հիլալի» հարձակվող Նեյմարը կարող է վերադառնալ Բրազիլիա։
«Նեյմարի ընկերների հետ զրույցների ընթացքում ես տեղեկություն ստացա, որ նա սաուդցիների հետ կնքել է ոչ թե չորս տարվա, այլ 2 տարվա պայմանագիր։ 2 տարվա պայմանագիր, որպեսզի կարողանա վերադառնալ («Սանթոս») աշխարհի առաջնությունից մեկ տարի առաջ, ինչպես Ռոբինյոն արեց 2010 թվականին։
Նեյմարը դիմել է «Սանթոսին» և խնդրել վերադառնալ։ Ես ընդհանուր ընկերներ ունեմ, որոնց անունները չեմ նշի, բայց նա շատ մեծ ցանկություն ունի վերադառնալու «Սանթոս»,- հայտնել է լրագրող Ադեմիր Քինտինոն, փոխանցում է Armsport-ը։