ԼՂ–ում խաղաղապահներին է հանձնվել մոտ 435 հազար միավոր զինամթերք. ՌԴ ՊՆ
Ի կատարում ռազմական գործողությունների դադարեցման մասին ձեռք բերված պայմանավորվածությունների` Ղարաբաղի զինված ուժերը շարունակել են ռուս խաղաղապահների հսկողության տակ գտնվող զենքի և ռազմական տեխնիկայի հանձնումը, այդ մասին հայտնում են ՌԴ ՊՆ-ից։
«Սեպտեմբերի 25-ի դրությամբ առաքվել է 8 միավոր զրահատեխնիկա, ավելի քան 37 միավոր հրետանային զենք, հակատանկային զենք, ավելի քան 3200 միավոր հրաձգային զենք, մոտ 435 հազար զինամթերք»,–ասված է հաղորդագրության մեջ։