Ֆրանսիան հայտարարել է, որ Մոլդովային կօգնի ամրապնդել հակաօդային պաշտպանությունը
Ֆրանսիայի պաշտպանության նախարարությունը կուսումնասիրի Մոլդովայի հակաօդային պաշտպանության իրավիճակը՝ որոշելու համար Ուկրաինայի տարածքից հրթիռների ընկնելու հետեւանքով անվտանգության ապահովման հարցում օգնությունը: Այս մասին հայտարարել է Ֆրանսիայի պաշտպանության նախարար Սեբաստիան Լեկորնյուն Քիշնեւում կայացած ճեպազրույցում։
«Մենք քննարկել ենք տեղի ունեցած միջադեպերը, որոնց մասին բոլորը գիտեն, եւ տեսնում ենք, որ սպառնալիքներ կան բոլոր մակարդակներում՝ սկսած դրոնների դեմ պայքարից, վերջացրած մեծ բաց տարածքների պաշտպանությամբ։ Ողջունում եմ Մոլդովայի իշխանությունների որոշումը ՝ ձեռք բերել Ֆրանսիայի կողմից մշակված GM 200 ռադարը ՝ երկրի օդային տարածքը վերահսկելու համար»,-ասել է Լեկորնյուն։
Լեկորնյուն նաեւ հայտնել է Մոլդովայում Ֆրանսիայի մշտական ռազմական առաքելություն տեղակայելու եւ Մոլդովայի պաշտպանության նախարարության հետ համագործակցության պայմանագիր կնքելու պլանների մասին։
Ավելի վաղ Մոլդովայի նախագահ Մայա Սանդուն խնդրել է Արեւմուտքի երկրներին Հանրապետությանը տրամադրել ՀՕՊ համակարգեր, որոնք, նրա խոսքով, անհրաժեշտ են Ուկրաինայի հակամարտության ընթացքում հանրապետության օդային տարածքը պաշտպանելու համար։