Ստեփանակերտից քիչ հեռու բենզինի պահեստ է պայթել. ԼՐԱՑՎՈՂ
ՄԻ շարք հայաստանյան լրատվամիջոցներ ու ֆեյսբուքյան օգտարերեր հայտնում են Ստեփանակերտում բենզալցակայանի պայթյունի մասին: Հաղորդվում է բազմաթիվ տուժածների մասին:
«Արմենպրես»-ի թղթակցի հետ զրույցում Արցախի ԱԺ պատգամավոր Մետաքսե Հակոբյանն ասաց.
«Պայթյունը տեղի է ունեցել Ստեփանակերտից դուրս, բայց մոտ քաղաքին: Բենզինի պահեստ է պայթել: Այդտեղից բենզին էին տալիս այն մարդկանց, որոնք ցանկանում էին իրենց մեքենաներով տեղափոխվել Արցախից: Հարյուրավոր մարդիկ են հավաքված եղել, երբ պայթյունը տեղի է ունեցել: Ես չեմ կարող ասել զոհեր կան, թե ոչ, եթե կան, քանիսին են, բայց որ կլինեն, հաստատ: Պարզապես հնարավոր չէ դա արագ ճշտել»,-ասաց Հակոբյանը՝ շեշտելով, որ տուժածներ վստահաբար շատ կլինեն:
Նա ևս մեկ անգամ ընդգծեց, որ պայթյունը Ստեփանակերտ քաղաքից մեկ կամ երկու կիլոմետր հեռու է եղել:
«Ես Ստեփանակերտի մյուս ծայրում էի: Պայթյունը շատ ուժեղ էր»,-նշեց Հակոբյանը: