Պաշտոնական Բաքուն՝ այսօր արցախցիների հետ տեղի ունեցած հանդիպման մասին
Ադրբեջանի նախագահի աշխատակազմը հայտարարություն է տարածել և անդրադարձել 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Իվանյան (Խոջալու) քաղաքում Արցախի և Ադրբեջանի ներկայացուցիչների միջև բանակցությունների արդյունքներին։
Հայտարարության մեջ նշվում է, որ կառուցողական մթնոլորտում անցած հանդիպման ժամանակ գոհունակություն է արտահայտվել սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում քննարկված հարցերի լուծման ուղղությամբ ձեռնարկված քայլերի առնչությամբ, մասնավորապես՝ մարդասիրական օգնության, վառելիքի հնարավորինս արագ տրամադրման, էլեկտրաէներգիայի մատակարարումների վերսկսման վերաբերյալ:
Հիշեցնենք, որ սեպտեմբերի 21-ին Եվլախ քաղաքում կայացել է Ադրբեջանի և Արցախի պատվիրակությունների առաջին հանդիպումը։